«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին բարձր է գնահատել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի աշխատանքը։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի Չավիի հետ։ Օրեցօր նա ուժեղանում է որպես մարզիչ»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը:
44-ամյա իսպանացին հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։ Չավին կատալոնական ակումբը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
30 խաղից հետո «Բարսելոնան» 67 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ «Ռեալից» հետ մնալով 8 միավորով։