Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» ծանր պարտություն կրեց «Ատալանտայից» (0։3)։
Հանդիպումը կայացել է «Էնֆիլդ» մարզադաշտում։
Սա «Լիվերպուլի» առաջին տնային պարտությունն է 14 ամսվա ընթացքում: Վերջին անգամ «Լիվերպուլը» պարտվել է «Էնֆիլդում» անցած մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում: Թիմն անցկացրել է 34 անպարտելի հանդիպումների շարան։
Հիշեցնենք, որ «Ատալանտա» – «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։