Ջեյմի Կարագեր. «Պետք է կենտրոնանալ ԱՊԼ-ի խաղերի վրա»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ մերսիսայդցիները Եվրոպա լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում «Ատալանտային» պարտվելուց հետո (0:3) պետք է առաջնահերթությունը տան Պրեմիեր Լիգայի հանդիպումներին։

«Սարսափելի արդյունք, սարսափելի խաղ։ «Լիվերպուլի» միակ մխիթարությունն այն է, որ պատասխան խաղում նրանք կարող են խաղալ երկրորդ թիմի հետ և ամբողջությամբ կենտրոնանալ Պրեմիեր Լիգայի խաղերի վրա»,- գրել է Կարագերը X սոցիալական ցանցում։