Հայտնի է դարձել, թե ինչու է Էրլինգ Հոլանդը այցելել Մադրիդի «Ռեալի» հանդերձարան

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղից հետո (3:3) այցելել է Մադրիդի «Ռեալի» հանդերձարան։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, նորվեգացի հարձակվողը մտել է «Ռեալի» հանդերձարան՝ խնդրելու կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մարզաշապիկը: Նշվում է, որ խորվաթի հետ զրույցի ժամանակ Հոլանդը Մոդրիչին լեգենդ է անվանել։

Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։