Կառլո Անչելոտտի. «Նա պարզապես սկսեց ավելի քիչ գոլեր խփել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պաշտպանել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։

«Ջուդ Բելինգհեմը կրկին գոլեր կխփի, բայց ճիշտ չէ, որ նա իջել է իր կատարողական մակարդակը: Ջուդը պարզապես սկսեց ավելի քիչ գոլեր խփել, քան նախկինում էր։ Նա դեռ հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է Անչելոտտին։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։