Չավի․ «Նա անհավանական ֆուտբոլիստ է»

Չավին բարձր է գնահատում «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիի մասին:

«Պաու Կուբարսին անհավանական ֆուտբոլիստ է: Համաշխարհային կարգի ֆուտբոլիստ…նորմալ չէ, որ 17 տարեկան ֆուտբոլիստը այդպես խաղա։

Նրան գովաբանելու խոսքեր չունեմ։ Պաուն անհավանական մակարդակի վրա է: Կուբարսին խաղում է մեծահասակի պես։ Սա խելագարություն է, – ասել է Բարսելոնայի մարզիչը։

Ակումբի սանն առաջին թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, կատարել 1 գոլային փոխանցում և 2 դեղին քարտ ստացել։