Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի քառորդ եզրափակիչներն ամենաարդյունավետներից են։
Առաջին հանդիպումներում 8 թիմերն ընդհանուր առմամբ խփել են 18 գնդակ։ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ունեն 3-ական գնդակ , «Արսենալն» ու «Բավարիան»՝ 2-ական, «Ատլետիկոն» 2:1 հաշվով հաղթեց «Բորուսիային», «Բարսելոնան» 3 անգամ գոլ խփեց ՊՍԺ-ին և 2 անգամ բաց թողեց:
Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում 18 գոլ խփվել է միայն մեկ անգամ՝ 2010/11 մրցաշրջանում ։ Եվրագավաթներում ավելի շատ գոլեր են գրանցվել (19 գոլ) միայն 1956/57 մրցաշրջանում։