«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին արտագնա խաղում (2:2):
28-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 18-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 70-րդ րոպեին նրան փոխարինել է Ռաֆայել Գերեյրուն։
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը, բուժզննումից պարզվել է, որ Գնաբրին ձախ ազդրի հետին մասում մկանային պատռվածք է ստացել։ Ֆուտբոլիստը դուրս է մնացել անորոշ ժամանակով: