Լուիս Էնրիկե. «Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն կարող է հաղթել «Բարսելոնային»»

Լուիս Էնրիկեն գնահատել է Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ – «Բարսելոնա» (2:3) խաղը։

«Ակնհայտ է, որ մենք չէինք ուզում պարտվել։ Լավ պահեր ունեցանք։ Մենք լավ թիմի դեմ էինք խաղում, երկրորդ խաղակեսում մեծ ճնշում գործադրեցինք, բայց մրցակիցը լավն էր և նորից առաջ անցավ հաշվի մեջ:

Հաջորդ հանդիպումը պետք է ընդունել որպես եզրափակիչ։ Մենք, իհարկե, բարելավելու և աշխատելու բաներ ունենք:

Այս քառորդ եզրափակչում շատ գոլեր խփվեցին։ Այս փուլում յուրաքանչյուր թիմ բարձրակարգ է: Երրորդ գոլ խփելու հնարավորություն ունեինք, բայց գնդակը դիպավ դարպասաձողին:

Չեմ կասկածում, որ մենք ունակ ենք հաղթել։ Կպատրաստվենք սովորականի պես և վստահ կուղևորվենք Բարսելոնա»,- ասել է ՊՍԺ- ի գլխավոր մարզիչը :