Էդգար Սևիկյանն իր հայրիկին խոստացել էր ծննդյան օրը գոլ հեղինակել

Հունգարական «Ֆերենցվարոշի» հարձակվող Էդգար Սեւիկյանի հայրը՝ Մարտիրոս Սեւիկյանը , խոսել է նոր ակումբում ֆուտբոլիստի առաջին գոլի մասին։ Սեւիկյանը գոլի հեղինակ է դարձել Հունգարիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Դիոսգյորի» հետ խաղում (2:1):

«Խոստացել էր իմ ծննդյան օրվա նվեր մատուցել ու իր խոսքի տերն եղավ: Հիմա Էդգարն իրեն լավ է զգում, հարմարվում է Հունգարիային, նրան ամեն ինչ դուր է գալիս՝ թիմն ու քաղաքը։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- «Չեմպիոնշիփ»-ի թղթակից Ալեքսանդր Էրշովի հետ զրույցում ասաց Մարտիրոս Սեւիկյանը։

Հիշեցնենք, որ 22-ամյա Էդգար Սեւիկյանը «Ֆերենցվարոսի» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նիժնի Նովգորոդից»։ Transfermarkt ինտերնետային պորտալը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո, Ֆերենցվարոշը Հունգարիայի առաջնությունում 61 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։