Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի կոչման չորս թեկնածուների։

Այս ցուցակի չորսից երեքը գրանցվեցին «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում (3:3): Մրցանակի համար պայքարում են Յոշկա Գվարդիոլան, Ֆիլ Ֆոդենը և Ֆեդերիկո Վալվերդեն: Չորրորդ հավակնորդը Ռաֆինյայի գոլն էր ՊՍԺ – «Բարսելոնա» խաղում (2:3):

Լավագույն գնդակի համար կարող եք քվեարկել շաբաթվա վերջին ՈՒԵՖԱ-ի կայքում :