«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Վեսթ Հեմի» հետ առաջին հանդիպման նախօրեին խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում ԱՊԼ-ում մեկ օր աշխատելու գաղափարին։
«Դուք երբեք չգիտեք, թե ինչ է սպասվում ձեզ ապագայում։ Ես շատ բաներ ունեմ մտածելու այս փուլում, բայց ես դեռ երիտասարդ եմ որպես մարզիչ և հաստատ լավ գաղափար է մի օր աշխատել Պրեմիեր Լիգայում:
Ես պարբերաբար խոսում եմ իմ որոշ գործընկերների հետ, ովքեր մարզում են Պրեմիեր Լիգայում, և նրանք գիտեն, թե որքան դժվար է պատրաստվել և խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը: Սա շատ հետաքրքիր մրցաշար է, որտեղ մեծ թվով ականավոր ֆուտբոլիստներ, մարզիչներ, ակումբներ, մարզադաշտեր կան: Եվ «Վեսթ Հեմը» այդ ակումբներից մեկն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալոնսոն։
Որպես խաղացող իսպանացին հինգ տարի խաղացել է «Լիվերպուլում»: