Պաու Կուբարսին այս ցուցանիշով առաջինն է Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին մեկնարկային կազմում է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։

Ըստ ESPN FC-ի՝ 17 տարեկան 79 օրականում Կուբարսին կդառնա պատմության ամենաերիտասարդ պաշտպանը, ով մեկնարկային կազմում է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի խաղում։

Այս մրցաշրջանում Կուբարսին մասնակցել է Չեմպիոնների Լիգայի միայն մեկ հանդիպման։