Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով։ Տանտերերը խաղաժամանակի միայն 38%-ն են տիրել գնդակին։ Սա մադրիդցիների համար երրորդ արդյունքն է Չեմպիոնների Լիգայի տնային հանդիպումներում։ Ավելի վատ էր միայն «Բարսելոնայի» դեմ (24%) 2011-ին և «Բավարիայի» (28%) 2014-ին: Ընդ որում, երկու անգամ էլ սերուցքայինների մրցակիցները գլխավորել է Խոսեպ Գվարդիոլան։
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Սիթի» – «Ռեալ» պատասխան հանդիպումը կանցկացվի Մանչեսթերում ապրիլի 17-ին։