«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դիտարկում է «Սանթոս» ֆուտբոլային ակումբը տեղափոխվելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Նեյմարը ցանկանում է օգնել իր նախկին ակումբին, որը 130 միլիոն եվրոյի պարտք ունի։
Բրազիլացին այժմ դիտարկում է հոր հետ միասին ակումբի բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորությունը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Նեյմարը կարող է միանալ «Սանթոսին» 2025 թվականին։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանթոսում» հանդես է եկել 2003-ից 2013 թվականներին։