Էրիկ Դայերը կարծում է, որ ինքը պետք է խաղա Անգլիայի հավաքականում:
Պաշտպանը բոլոր մրցաշարերում ազգային հավաքականի կազմում անցկացրել է 49 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Սակայն Դայերը ազգային հավաքականում չի խաղացել 2022 թվականի դեկտեմբերի 4-ից, երբ Անգլիան հաղթեց Սենեգալին (3:0) Քաթարում ընթացող Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։
«Չէի ասի, որ Աշխարհի առաջնությունից հետո ես մարզավիճակի անկում եմ ունեցել։ Ես խաղում եմ իմ կարիերայի լավագույն խաղը այն պահից, երբ Կոնտեն ստանձնեց «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը և այդ պահից ի վեր շարունակել եմ ավելի լավ խաղալ:
Մարդիկ կարծում են, որ ես 37 տարեկան եմ, բայց ես 30 տարեկան եմ և դեռ չեմ հասել իմ գագաթնակետին, հուսով եմ, որ դեռ ավելի լավ մարզավիճակում կլինեմ: Ես ցանկանում եմ լինել Անգլիայի հավաքականի կազմում և կարծում եմ, որ պետք է լինեմ այնտեղ, քանի որ իմ մակարդակը համապատասխանում է դրան»,- ասել է «Բավարիայի» պաշտպանը:
Պաշտպանը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Թոթենհեմից» այս տարվա հունվարին 4 միլիոն եվրոյի դիմաց վարձավճարով։ «Բավարիան» վերջերս երկարաձգեց պայմանագիրը Էրիկ Դայերի հետ մինչև 2025 թվականը։