«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է երկու խաղով որակազրկվել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի «Ալ-Հիլալի» հետ կիսաեզրափակիչում (2։1) մրցակցի ֆուտբոլիստի դեմքին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր մրցավար Մուհամեդ Ալ-Հոայշը հետխաղյա արձանագրության մեջ արձանագրել է, որ պորտուգալացի հարձակվողն իրեն թույլ է տվել ագրեսիվ վարքագիծ դրսևորել մրցակցի նկատմամբ, որին հարվածել է արմունկով։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջնության կանոնների համաձայն՝ ագրեսիվ վարքագիծ դրսևորած ֆուտբոլիստը պետք է որակազրկվի երկու խաղով, ինչպես նաև տուգանվի 20 հազար ռիալով (4911 եվրո)։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ուղիղ կարմիր քարտ էր ստացել մրցակցին արմունկով հարվածելու համար։