«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Ալ-Հիլալի» հետ խաղում (1։2) սկանդալային հեռացումից հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Սերն ու երախտագիտությունը կյանքի իդեալական մոտեցումն են»,- այս կարգախոսով լուսանկար է հրապարակել 39-ամյա հարձակվողը, ում կարող է սպառնալ երկու խաղով որակազրկում և տուգանք։
Հիշեցնենք, որ 86-րդ րոպեին Ռոնալդուն փորձեց արագ ներս նետել գնդակը, սակայն մրցակցի խաղացող Ալի Ալ-Բուլեյհին սկսեց խանգարել նրան, իսկ պորտուգալացին արմունկով հարվածեց նրան։ Ալ-Բուլեյհին ընկել է խոտածածկին՝ ցավից գլորվելով, և խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել: Արդյունքում մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ռոնալդուին։