Sport. Բերնարդու Սիլվան կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» մտադիր է առաջիկա ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային։ Կատալոնացիները ցանկանում են ակտիվացնել «Սիթիի» հետ կիսապաշտպանի պայմանագրում ազատման կետը, հայտնում է իսպանական Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է Սիլվայի համար վճարել 58 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ինսայդեր Ֆերնանդո Պոլոն իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։

Կիսապաշտպանը միայն անցած ամառ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2026 թվականը։

Transfermarkt-ը 29-ամյա Սիլվայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։