Պեպ Գվարդիոլա. «Ջուդ Բելինգհեմը անհավանական մրցաշրջան է անցկացնում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ելույթները։

«Բելինգհեմը անհավանական մրցաշրջան է անցկացնում գոլերի, գոլային փոխանցման և դաշտում խաղալու առումով։ Նա հիանալի է ոչ միայն «Ռեալի», այլև Անգլիայի հավաքականի համար։ 19-20 տարեկանում նրան մեծ կարիերա է սպասվում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Դրանից հետո նա մադրիդցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ապրիլի 9-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։