«Մանչեսթեր Սիթիի» երեք ֆուտբոլիստներ չեն մեկնել «Ռեալի» հետ հանդիպմանը

«Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի Մադրիդ մեկնել «Ռեալի» դեմ խաղին առանց երեք կարևոր ֆուտբոլիստների։

City Xtra-ն հայտնում է, որ խաղին չեն լինի պաշտպաններ Կայլ Ուոքերը, Նաթան Ակեն և Յոշկո Գվարդիոլը: Նախկինում հաղորդվում էր, որ այս ֆուտբոլիստներից ոչ ոք չի մասնակցել այսօրվա մարզմանը։

«Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի պաշտպանությունում կադրային խնդիրները լուծելու համար նոր ֆուտբոլիստների փորձարկել այդ դիրքում: Հիշեցնենք, որ վաղվա խաղը կարող է բաց թողնել նաև դարպասապահ Էդերսոնը, ով վնասվածքի պատճառով բացակայել է մի քանի շաբաթով։ Բրազիլացին արդեն խաղադաշտ է վերադարձել, սակայն փաստ չէ, որ նրան հաջողվել է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել։