Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը պատասխանել է այն հարցին, թե որտեղ է շարունակելու կարիերան։
«Ես շատ տարիներ են մնացել այստեղ՝ «Ատլետիկում», ես հանգիստ եմ և երջանիկ: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գալու Բիլբաո՝ նշելու հաղթանակը:
Ես երկարաձգեցի պայմանագիրս ոչ վաղ անցյալում, ինչպես և մյուս տղաները, որոնց հետ խաղացել եմ հիմնական կազմում՝ Ադու Արեսը և Ունայ Գոմեսը:
Բոլոր բասկերը ցանկանում են մնալ այստեղ, և ես գիտեմ, որ նրանք կարող են շատ բանի հասնել «Ատլետիկի» հետ: Ես ցանկանում եմ այստեղ շատ բանի հասնել»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում AS-ը։