Ջեք Գրիլիշ․ «Ես պարտական եմ նրան»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը խոսել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։ Անգլիացի կիսապաշտպանի խոսքով՝ իսպանացի մասնագետը հիանալի մարզիչ է և հիանալի մարդ։

«Այս մրցաշրջանում ես երբեմն պայքարում էի ինքս ինձ հետ: Ես նրան շատ եմ պարտական։ Գվարդիոլան հիանալի մարդ է, պատմության լավագույն մարզիչը։ Բայց, այո, ինձ համար ընթացիկ մրցաշրջանը չափազանց բարդ է»,- Գիլիշին մեջբերում է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Ջեք Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի տվյալներով՝ Գրիլիշի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի 31-րդ խաղից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։