«Վասկո դա Գաման» մարզաշապիկներ է նվիրում ռասիզմի ենթարկված ֆուտբոլիստներին։
2024 թվականին բրազիլական ակումբը մի քանի արշավ է իրականացրել՝ բարձրացնելու իրազեկությունը և պայքարելու ռասայականության դեմ։ Դրանք նվիրված են Ռիո դե Ժանեյրոյում ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի փաստաթղթի ընդունման հարյուրամյակին։
Այս արշավներից մեկի շրջանակներում «Վասկո դա Գաման» ակումբային մարզաշապիկներ է նվիրաբերում բռնության ենթարկվածներին: Այսպիսով, շապիկներ են ուղարկվել Բուկայո Սակային և Գաբրիել Մագալյաեշին ՝ «Արսենալից» , Ջուդ Բելինգհեմին ՝ Մադրիդի «Ռեալից», Յոն Մին Սոնին՝ «Թոթենհեմից» , Ալեքսանդր Իսակին՝ «Նյուքասլից» և Մարկուս Ռեշֆորդին՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին արդեն նման նվեր տվել են, երբ ներկա է եղել «Ֆլամենգո» – «Վասկո դա Գամա» հանդիպմանը։ Բայց նա կստանա մեկ այլ մարզաշապիկ ևս։