ՊՍԺ-ն իր անպարտելիության շարքը հասցրեց 27 հանդիպման

ՊՍԺ-ն իր անպարտելիության շարքը հասցրեց 27 հանդիպման:

Լիգա 1-ի 28-րդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը ոչ-ոքի խաղաց «Կլերմոնի» հետ (1:1):

Վերջին անգամ փարիզցիները պարտվել են նոյեմբերի 7-ին Չեմպիոնների Լիգայում «Միլանին» (1:2): Դրանից հետո նրանք 19 հաղթանակ են տարել և 8 ոչ-ոքի խաղացել Չեմպիոնների Լիգայում, Ֆրանսիայի Գավաթում և Սուպերգավաթում։

Առաջիկա երկու հանդիպումներում ՊՍԺ-ն կհանդիպի «Բարսելոնային»՝ դրանք կանցկացվեն ապրիլի 10-ին և 16-ին։