Ապրիլի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի խաղում՝ 2:2։
«Լիվերպուլի» երկրորդ գոլն այս խաղում խփեց հարձակվող Մոհամեդ Սալահը։ Եգիպտոսցին իրացրեց 11 մետրանոցը 84-րդ րոպեին։
Այս գոլը Սալահին թույլ տվեց միանգամից մի քանի ռեկորդներ գրանցել՝ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ամենաշատ գոլերը (11), Պրեմիեր Լիգայում՝ «Օլդ Թրաֆորդում», «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ամենաշատ գոլերը (6), Պրեմիեր Լիգայի հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անընդմեջ գոլերը(4)։ Այս մասին հայտնում է Squawka-ն։