Կայ Հավերցը իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում Պրեմիեր Լիգայում

Կայ Հավերցը գերազանցել է Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի իր անձնական ռեկորդը։

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Բրայթոնին» (3:0):

«Զինագործների» կիսապաշտպան Կայ Հավերցն  այս խաղում խփեց իր 9-րդ գոլը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Սա նրա լավագույն արդյունքն է Անգլիայի առաջնությունում։

Գերմանացին նաև 5 գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր Լիգայի 30 խաղում։ Նա նախկինում երբեք Անգլիայի առաջնությունում մեկ մրցաշրջանում 3-ից ավելի գոլային փոխանցում չի կատարել: