«Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը իր աստղային ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը 27-ամյա հենակետային կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսի հետ մինչև 2029 թվականը, մինչդեռ նրա աշխատավարձը շաբաթական 180.000 ֆունտից (209.000 եվրո) հասցնելով մինչև 300.000 ֆունտի (349.000 եվրո): Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» ղեկավարությունը նախատեսում է նոր պայմանագրի քննարկումը սկսել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2019 թվականի ամռանը։ Այս ընթացքում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 247 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։