«Այաքսը» կրեց պատմության մեջ իր ամենախոշոր պարտությունը

«Ֆեյենորդը» Էրեդիվիզիեի 29-րդ տուրի խաղում ջախջախեց «Այաքսին»։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Ռոտերդամում եւ ավարտվել 6։0 հաշվով՝ հօգուտ «Ֆեյենորդի»։

Հաղթողների կազմում դուբլ են ձեւակերպել Յանկուբա Մինտեն եւ Իգոր Պայքսաոն։ Մեկական գոլ խփեցին նաեւ Դավիդ Գանցկոն ու Քվինտեն Թիմբերը։

Տանտերերի առավելությունը հարվածներով ֆանտաստիկ է եղել՝ 29-1։ Պարտությունն ամենախոշորն էր «Այաքսի» պատմության մեջ։