«Այաքսը» կարող է գլխավորել «Չելսիի» նախկին մարզիչը

Գրեհեմ Փոթերը կարող է լինել «Այաքսի» հաջորդ գլխավոր մարզիչը:

48-ամյա ֆուտբոլիստը ներկայումս գործազուրկ է։ Նրա վերջին ակումբը եղել է Լոնդոնի «Չելսին», որը նա գլխավորել է 2022/23 թվականներին։ Ամստերդամում Փոթերի թեկնածությունը շատ է քննարկվում, հայտնում է լրագրող Սեմ Զին սոցիալական ցանցերում։

«Այաքսը» ձախողեց մրցաշրջանի առաջին հատվածը և այժմ Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն վեցերորդ հորիզոնականը:

Հայտնի ակումբը վտանգում է 2024/25 մրցաշրջանում մնալ առանց եվրոպական մրցաշարի։ Ավելացնենք, որ կիրակի «Այաքսը» արտագնա հանդիպում է անցկացնում «Ֆեյենորդի» հետ։