Նիկոլո Ձանիոլոն կարող է վերադառնալ Սերիա Ա

«Գալաթասարայի» 24-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարող է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանական ակումբի նորանշանակ մարզական տնօրեն Ջովանի Մաննան Ձանիոլոյի տաղանդի երկրպագու է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ձանիոլոն վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։