Երկու գրանդ ակումբներ կպայքարեն Տիագո Մոտտայի համար

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից, հայտնում է La Gazzeta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա մասնագետի համար կպայքարեն «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը»։

Այս պահին «Բոլոնիան» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը՝ 30 խաղում վաստակելով 57 միավոր։