«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (4:2) դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
32-ամյա բելգիացու համար գոլը 100-րդն էր «Սիթիի» կազմում 372 խաղում։ Նա նաև դարձել է 167 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» պատմության ռմբարկուների ցուցակի երրորդ տեղն է զբաղեցրել։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։