Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հավանական փոխարինողի թեկնածուների ցուցակում։ Այս մասին հայտնում է Innews-ը։
Աղբյուրի համաձայն՝ նոր համասեփականատերը որոշել է, որ հաջորդ մրցաշրջանում Տեն Հագը անպայման կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», բայց հետո նա կարող է հեռացվել։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը հետևում է Նագելսմանի հետ կապված իրավիճակին, որի պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ ավարտվում է առաջիկա ամռանը։
Էրիկ տեն Հագին փոխարինելու մեկ այլ թեկնածու է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:
Հիշեցնենք, որ մինչ Գերմանիայի հավաքականը գլխավորելը Նագելսմանը մարզել է «Բավարիան», որտեղից էլ հեռացվել է։