«Բարսելոնայի» նախկին տնօրեն. «Մենք կարող էինք պայմանագիր կնքել Մբապպեի հետ, բայց գնեցինք Դեմբելեին»

«Բարսելոնայի» նախկին տնօրեն Խավիեր Բորդասը, ով ակումբի համակարգում է եղել 2005-ից 2020 թվականներին, հայտնել է, որ «բլաուգրանան» դիտարկում է հարձակվողներ Կիլիան Մբապպեին և Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու տարբերակը։

«Եթե ես լինեի գլխավոր մարզիչը, Մբապպեն կխաղար «Բարսելոնայում»։ Երբ նրանք վճարեցին 222 միլիոն եվրո Նեյմարի համար, մենք գումար ունեինք Մբապպեի հետ պայմանագիր կնքելու համար: Բայց ղեկավարությունը նախապատվությունը տվել է Դեմբելեին։ Ես կողմ էի Մբապպեի հետ տարբերակին, պատրաստ էի խոսել նրա հոր հետ, նա կտեղափոխվի այստեղ։ Մի պահ նույնիսկ մտածեցի, որ մեզ կհաջողվի։

Հոլանդը նույնպես ցանկանում էր տեղափոխվել Իսպանիա։ Նա նույնպես ցանկանում էր միանալ «Բարսելոնային»։ Սակայն խոսակցություններ սկսվեցին, Սուարեսը թիմում էր, և տեխնիկական մասնագետները որոշեցին պայմանագիր չկնքել նրա հետ»,- Բորդասի խոսքերն է մեջբերում AS-ը։