Corriere dello Sport. Խվիչա Կվարացխելիան կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան այս մրցաշրջանի ավարտից հետո կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ վրացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ենթադրում է աշխատավարձի բարձրացում։ Ընդգծվում է, որ ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում Կվարացխելիայի ներդրումը թիմի խաղում։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։