Անսու Ֆատին կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ իսպանացի ֆուտբոլիստով ներկայումս հետաքրքրված են «Վուլվերհեմփթոնը», «Վալենսիան» և «Սևիլիան»։ Այս բոլոր ակումբները պատրաստ են իսպանացուն վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար։

Հիշեցնենք, որ Ֆատին այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», սակայն Ռոբերտո դե Զերբիի թիմը մտադիր չէ գնել ֆուտբոլիստին։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 15 հանդիպում, որտեղ դարձել է երկու գոլի հեղինակ։