«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել իր թիմում։
«Եթե խաղացողը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան, և դա այն է, ինչ նրան պետք է, ապա նա չի տեղափոխվի «Թոթենհեմ»։ Նա պարզապես կտեղափոխվի Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։ Ցանկանում եմ, որ մարդիկ տեղափոխվեն «Թոթենհեմ», ովքեր գիտեն ակումբը և հասկանան, թե ինչ խնդիր ունենք։
Մեզ մարտահրավեր է սպասվում։ Մենք տարբերվում ենք այլ ակումբներից նրանով, որ երկար ժամանակ հաջողակ չենք եղել, ուստի ես փնտրում եմ որոշակի տեսակի մարդկանց, ովքեր կասեն. «Գիտե՞ք ինչ, չնայած նրանք Չեմպիոնների լիգայում չեն, եթե ես նրանց հետ տիտղոս նվաճեմ, դա կարող է ինչ-որ բան նշանակել իմ կարիերայի համար», – մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հիշենք, որ «Թոթենհեմը» նվաճած վերջին գավաթը 2008 թվականի Լիգայի գավաթն էր։
Անգլիայի առաջնության 30 տուրից հետո «Թոթենհեմն» ունի 57 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։