Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
23-ամյա բրազիլացին մարտին չորս խաղում դարձել է վեց գոլի հեղինակ։
Վինիսիուսը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։