Հայտնի է «Բարսելոնայի» հարձակման եռյակը ՊՍԺ-ի դեմ խաղում

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակման գծի երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգան ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղում։

Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ին, «Բարսելոնայի» հարձակման գծում հանդես կգան հետևյալ հարձակվողները՝ Լամին Յամալը, Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինյա Դիասը։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ – Բարսելոնա առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին: Պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 16-ին։

Հիշեցնենք, որ վերջին անգամ թիմերը ֆուտբոլի խաղադաշտում հանդիպել են 2021 թվականին։ Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։