Ֆիլ Ֆոդենը տպավորիչ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ասթոն Վիլային»։ Ապրիլի 3-ին Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ Պեպ Գվարդիոլայի թիմի։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը։ 23-ամյա Ֆոդենի համար հեթ-տրիկը երրորդն էր Պրեմիեր լիգայում։ Նա նաև երեք գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ 2022 թվականի հոկտեմբերին և «Բրենթֆորդի» դեմ՝ 2024 թվականի փետրվարին։

Այժմ Ֆոդենը Պրեմիեր լիգայի լեգենդներ Կրիշտիանու Ռոնալդուն, Ֆրենկ Լեմպարդը և Դիդյե Դրոգբան ունի նույնքան հեթ-տրիկ։