«Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստի խաղին հետևում են երեք ակումբներ

«Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ լրագրող Էկրեմ Կոնուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Չելսին» և Դորտմունդի «Բորուսիան»:

Սենեգալցու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Արժե ասել, որ Ֆայեն դեռ նորամուտը չի նշել հիմնական կազմում։

Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է հինգ միլիոն եվրո։

30 տուրից հետո «Բարսելոնան» 67 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի երկրորդ հորիզոնականը։