«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին մնա ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լապորտան մտադիր է սպասել 2023/24 մրցաշրջանի ավարտին՝ պարզելու 44-ամյա մասնագետի վերջնական որոշումը։
«Բլաուգրանայի» ղեկավարությունը դիտարկում է երկարաժամկետ համագործակցության տարբերակը, եթե Չավին որոշի մնալ Բարսելոնայում։
Լապորտան նշել է երիտասարդների հետ բարձրակարգ աշխատանքը, մարզչի հեղինակությունը վետերանների շրջանում և լավ հարմարվելը ակումբի ֆինանսական խնդիրներին Չավիին «Բարսելոնայում» թողնելու ցանկության հիմնական պատճառները:
Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Ակումբի հետ Չավին հաղթել է Իսպանիայի առաջնությունը (2022/23) և Իսպանիայի Սուպերգավաթը (2022/23):