Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ հաղորդում է Man United News-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը առաջիկա ամռանը կարող է ևս մեկ հնարավորություն ստանալ «կարմիր սատանաների» կազմում: Դա տեղի կունենա, եթե ակումբը տնօրեն նշանակի Ջեյսոն Ուիլքոքսին, ով նախկինում Սանչոյի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում։
Հիշեցնենք, որ նախորդ ձմռանը Սանչոն վարձավճարով տեղափոխվեց «Բորուսիա»։ Սրա պատճառը անգլիացու կոնֆլիկտն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Ֆուտբոլիստը «իշամեղուների» կազմում անցկացրել է 11 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել երկու 2 փոխանցում։