Դեկուին շատ է դուր գալիս «Բավարիայի» եզրային հարձակվողը

Կատալոնական Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն ղեկավարությանը առաջարկում է հրավիրել Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվողին։

Խոսքը Բրայան Սարագոսայի մասին է, ով «Գրանադայից» ձմեռային տրանսֆերից հետո խնդիրներ ունեցավ Բունդեսլիգայում հարմարվելու հետ կապված։

Sport-ի տեղեկություններով՝ Դեկուին շատ է դուր գալիս Սարագոսան։ Ավելին, պորտուգալացի մասնագետը կարծում է, որ «Բարսելոնան» ներկայումս չունի նման ֆուտբոլիստ։

Բրայանը շատ լավ է տիրապետում դրիբլինգին և հիանալի արագություն ունի: Սարագոսան «Գրանադայի» կազմում արդեն ցուցադրել է իր խաղը Իսպանիայի առաջնությունում։

Նշենք, որ մրցաշրջանի առաջին կեսում Սարագոսան Լա Լիգայում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: