Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին չեն մարզվում ընդհանուր խմբում

«Բարսելոնայի» կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին հնարավոր է չհասցնեն ժամանակին վերականգնվել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի խաղին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հույս ունի, որ ֆուտբոլիստները կվերադառնան ՊՍԺ-ի հետ խաղին։ Լրագրող Ելենա Կոնդիսի խոսքով՝ ոչ Դե Յոնգը, ոչ Պեդրին թիմի հետ չեն մարզվում ընդհանուր խմբում։

Հիշեցնենք, որ 26-ամյա Դե Յոնգը և 21-ամյա Պեդրին վնասվածք էին ստացել մարտի սկզբին՝ «Ատլետիկի» հետ Լա Լիգայի 27-րդ տուրի խաղում։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը ՊՍԺ – «Բարսելոնա» կկայանա ապրիլի 10-ին։ Պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 16-ին։