«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Սելթիկ»։
Հայ ֆուտբոլիստի նկատմամբ շոտլանդական ակումբի հետաքրքրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է լրագրող, ինսայդեր Հրաչ Խաչատրյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Սպերցյանով հետաքրքրված են եվրոպական շատ թոփ ակումբներ։
Ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի 2023/24 մրցաշրջանի ավարտին։