Կրիշտիանու Ռոնալդուի մահճակալը հանվել է աճուրդի

Սլովենիայում որոշել են վաճառել այն մահճակալը, որի վրա քնել է Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Անցած շաբաթ Պորտուգալիայի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի հետ (0:2): Պորտուգալական պատվիրակությունը հանգրվանել է Grand Plaza հյուրանոցում, որի ներկայացուցիչները հաստատել են, որ այն մահճակալը, որի վրա քնած է Ռոնալդուն, աճուրդի է հանվելու բարեգործական նպատակով։

«Քանի որ սա բավականին յուրահատուկ և յուրօրինակ միջոցառում էր, մենք որոշեցինք պատրաստել յուրօրինակ անակնկալ, որին կարող են մասնակցել բոլոր երկրպագուները։

Չգիտենք, թե երբ կկարողանանք կրկին հյուրընկալել Ռոնալդուին Սլովենիայում»,- ասել է հյուրանոցի ներկայացուցիչը:

Աճուրդի մեկնարկային գինը 5 հազար եվրո է։