«Չելսին» ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Բարնլիի» հետ (2:2)։ Լոնդոնյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Քոուլ Պալմերը:
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Պալմերը դարձել է «Չելսիի» առաջին խաղացողը Էդեն Ազարից հետո, ով գոլ է խփել 5 տնային հանդիպումներում անընդմեջ։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պալմերը դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։