Լոնդոնի «Արսենալն» ընտրել է գալիք ամառվա իր գլխավոր տրանսֆերային նպատակը։ Ինչպես հայտնում է Football Transfers-ը, «զինագործների» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Գերմանիայի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անհաջող են անցել։
«Արսենալը» ցանկանում է օգտվել դրանից և ամռանը պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: Յոզուայի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Կիմիխը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում։ 29-ամյա կիսապաշտպանի ակտիվում կա 1 գոլ և 5 գոլային փոխանցում։